• Մեր Մասին

«Պանացեա» լատիներենից թարգմանաբար նշանակում է «Համադարման»: Ծագում է հունական դիցարանի բժշկության աստվածուհի Ասկլեպիոսի դուստր Պանակեա աստվածուհու անունից, ով կարողանում էր բուժել բոլոր հիվանդությունները: 

Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ

«Պանացեա» ընկերությունը հիմնադրվել է 1997թ-ին: Այն «Նարինե» կաթնաթթվային մթերքի արտադրությամբ զբաղվող առաջին ընկերությունն էր, որը պատրաստի մերած «Նարինե»-ն հասանելի դարձրեց դեղատնային ցանցում: Ընկերության աշխատանքային բոլոր պրոցեսների հիմքում ընկած է գործին բարեխիղճ և գրագետ մոտեցումը, ինչով էլ բացատրվում է թե աշխատակիցների, թե գործընկեր-մատակարարների խստապահանջ ընտրությունը:

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ընկերության առաքելությունն է մշտապես սպառողին մատուցել էկոլոգիապես մաքուր կաթնաթթվային մթերք՝ պահպանելով բոլոր այն առողջարար ու որակական հատկանիշները, որոնցով հայտնի էր երզնկյանական «Նարինե»-ն:

Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Ընկերությունը պարբերաբար ներդրում է կատարում մերման տեխնոլոգիաների կատարելագործման մեջ, իսկ կաթի որակի ամենօրյա լաբարատոր ստուգման ու վերահսկողության շնորհիվ «Պանացեա» ընկերության արտադրանքները տասնամյակներ շարունակ ունեն շուկայում չգերազանցված որակ:

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Մենք ապահովում ենք լավագույն որակը շուկայում. «Պանացեա» ընկերությունում լաբարատոր ստուգումներն ու փորձաքննություններն իրականացվում են ամեն օր: Արտադրանքի որակի ամենօրյա վերահսկողության շնորհիվ, մենք մեր սպառողին ենք տալիս որակապես չգերազանցված և բուժական հատկանիշներով հարուստ «Նարինե» կաթնաթթվային մթերք: