• Բլոգ

Ո՞Վ Է «ՆԱՐԻՆԵ» ԳՅՈՒՏԻ ՀԵՂԻՆԱԿԸ

«Նարինե»-Ն հայազգի գիտնական-միկրոբիոլոգ Լեվոն Երզնկյանի գյուտն է (1964թ.) Գիտնականի 4 տ. թոռնուհու մոտ ախտորոշվեց սուր աղիքային ինֆեկցիա, և աղջկան ոչ մի կերպ բուժել չէին կարողանում: Հենց այդ ժամանակ էլ նրա մոտ ծագեց մի միտք` փոքրիկին փրկել կարող են միայն բիոակտիվ կաթնաթթվային բակտերիաները: Նա անցավ գործի և կարճ ժամանակ անց կաթով և լակտոբակտերիաներով ստեղծեց այնպիսի կաթնաթթվային մթերք, որը հարուստ էր կալցիով, վիտամիններով և այլ անհրաժեշտ նյութերով: Աղջիկը լիովեն ապաքինվեց, իսկ իր գյուտը գիտնականն անվանեց թոռնուհու անունով՝ «Նարինե»:

Լուսանկարում՝ (կենտրոնում) Լևոն Երզնկյան՝ «Նարինե» գյուտի հեղինակ, ճապոնական ընկերության և Մոսկվայի արտաքին առևտրի աշխատակիցները, ինչպես նաև Լ. Երզնկյանի թիմը, աջից առաջինը՝ Տիկին Էմմա Բրուտյան՝ «Պանացեա» ընկերության մերող մասնագետը: Սա ճապոնական ընկերության 2-րդ այցն էր Հայաստան, որի ժամանակ ընկերության աշխատակիցները ծանոթացան «Նարինե» կաթնաթթվային մթերքի պատրաստման տեխնոլոգիային, մերման պրոցեսին և գնեցին «Նարինե»-ի արտադրման իրավունքը Ճապոնիայում:

Panatsea