• Նարինե Մերան

Մերանը նախատեսված է տան պայմաններում մերելու համար, շատ հարմար է քաղաքից դուրս մեկնելիս, քանի որ ունի պահպանման 15օրյա ժամկետ: 25գ. «Պանացեա» մերանը նախատեսված է 0.5 լ կաթի համար:  Մերելու համար հարկավոր է կաթը եռացնել, սառեցնել ամռանը 38-39 °C, իսկ ձմռանը 39-40 °C:  Մերանը մի քիչ նոսրացնել արդեն եռացրած և սառեցրած կաթով և ավելացնել մնացած կաթին: Փաթաթել թղթով և բրդյա ծածկոցով, թողնել 3-4 ժամ, այնուհետև տեղադրել սառնարան: