• Նարինե Կաթնաթթվային Մթերք

Շնորհիվ իր յուրահատուկ կազմության՝ «Նարինե» կաթնաթթվային մթերքն օգտագործվում է և պրոֆիլակտիկ, և բուժական նպատակով: Իր կազմությամբ այն շատ մոտ է մայրական կաթին, հետևաբար կարելի է օգտագործել մարդու կյանքի առաջին իսկ օրերից: «Նարինե»-ն հարուստ է երեխայի համար անհրաժեշտ մակրո և միկրո էլեմենտներով, ձևավորում է աղիների կայուն միկրոֆլորա, ամրապնդում է երեխայի իմմուն համակարգը՝ զերծ պահելով տարատեսակ հիվանդություններից և վիրուսներից:

«Պանացեա» ընկերության բազմամյա պատմությունը վկայում է այն մասին, որ «Նարինե»-ով սնվող բալիկները մեծանում են առողջ: Մեծահասակներին «Նարինե»-ն ևս շատ օգտակար է, քանի որ ապահովում է մարսողական համակարգի նորմալ և կարգավորված աշխատանքը, բարձրացնում է իմունիտետը, նպաստում է արտերիալ ճնշման կարգավորմանը և արյան պլազմայի մեջ խոլեստերինի քանակի նվազեցմանը: Այն ցուցված է նաև ալերգիայով տառապող մարդկանց։