• Նարինե Խտանյութ

Պատրաստվում է ստերիլ կաթով, պարունակում է մեծ քանակությամբ կենդանի ակտիվ բիոկուլտուրա։ Խորհուրդ է տրվում օգտագործել 10-20 օր, օրական 100-200գ` կախված առողջական խնդրից: Բարձր հակամիկրոբային հատկությունների շնորհիվ «Նարինե» բակտերիալ խտանյութը օգտագործվում է այնպիսի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար, ինչպիսիք են` դիսբակտերիոզ, դիզենտերիա, սալմոնելոզ, ստաֆիլոկոկային ինֆեկցիա, աղեստամոքսային տարատեսակ խանգարումներ, նյութափոխանակության խանգարումներ:

Կիրառվում է ստամոքսի տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության կոմպլեքսային բուժման ժամանակ: Ցուցված է օգտագործել հակաբիոտիկով և հակաբակտերիալ բուժման դեպքում՝ աղիների միկրոֆլորայի կարգավորման համար: «Նարինե»-ն նաև խորհուրդ է տրվում քաղցկեղով և տուբերկուլյոզով հիվանդներին՝ կյանքի որակի բարելավման նպատակով:

  • «Պանացեա» ընկերության «Նարինե» բակտերիալ խտանյութը (ЖАК) անփոխարինելի է հակաբիոտիկներով բուժման ժամանակ, քանի որ՝
    • Հակաբիոտիկները կարող են առաջացնել դիսբակտերիոզ և այլ աղեստամոքսային խնդիրներ, որոնց լավագույն բուժման և պրոֆիլակտիկայի միջոց է «Նարինե»-ն:
    • Հակաբիոտիկները նպաստում են սնկային միջավայրի ձևավորմանը, մինչդեռ «Նարինե»-ն ունի հակասնկային էֆեկտ,
    • Հակաբիոտիկների օգտագործումը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա, իսկ «Նարինե»-ն հանդիսանում է արդյունավետ միջոց ալերգիայի կանխարգելման համար,
    • «Նարինե»-ն իր հակամանրէային ազդեցությամբ, օգնում է օրգանիզմին հեշտությամբ չեզոքացնել և դուրս բերել օրգանիզմից վնասակար նյութերը,
    • «Նարինե»-ն, խթանելով իմուն համակարգն, օգնում է օրգանիզմին ավելի արագ ապաքինվել: