• Ուրախ Լուր

Յուրաքանչյուր աշխատանքային օր մեր ֆեյսբուքյան էջում ինֆորմացիա ենք տեղադրում նախորդ օրվա ծնունդների վերաբերյալ: Լուրը հայտնում ենք փոքրիկների միջոցով, որոնց լուսանկարները մեզ ուղարկում են ծնողները: Յուրաքանչյուր բալիկ կարող է լինել մեր լրատուն, դրա համար հարկավոր է info@panatsea.am էլ․ հասցեին (կամ ՖԲ-յան էջին նամակով) ուղարկել փոքրիկի մինչև 2 տ․հասակի ՈՒՐԱԽ լուսանկարը` նշելով երեխայի անուն ազգանունը, իսկ նամակի վերնագրում գրել «Որախ Լուր»։ Լուսանկարը պետք է ունենա լավ որակ, իսկ փոքրիկը պարզ ու լավ երևա։